Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թևանիկի» ցուցադրությունները շարունակվում են

«Թևանիկի» ցուցադրությունները շարունակվում են
27.12.2014 | 14:17

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը աշխատանքներ է տանում նոր` «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ստեղծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արթբոքս» կինոընկերության հետ համատեղ 2014-ին
հանդիսատեսի դատին ներկայացրեց Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը: «Մոսկվա» կինոթատրոնում 2014-ի մայիսի 5-ին կայացած պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի շուկայում և արժանացել է փառատոնի մասնագիտական շրջանակների ուշադրությանը: Այս տարի ֆիլմը ցուցադրվել է տասնյակից ավելի եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Լիբանանում և Իրանի Իսլամական Հանրապետությունում: Շարունակվելու են ֆիլմի ցուցադրությունները տարբեր երկրներում, մասնավորապես, հունվարի 9-16-ին «Թևանիկը» ցուցադրվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Բոստոն և Վաշինգտոն քաղաքներում:
Նշենք, որ Ջիվան Ավետիսյանի` մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացած ֆիլմի հատուկ ցուցադրությամբ է փակվել Վրաստանի «Թբիլիսյան Պրոմեթևս» միջազգային կինոփառատոնի Հայաստան-Վրաստան կինոէքսպրեսը:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ